ՌԴ-ում արգելել են «Մոնթե» ֆիլմի ցուցադրությունը (PAN.am)

ՌԴ-ում արգելել են «Մոնթե» ֆիլմի ցուցադրությունը, հայտնում է ֆիլմի արտադրությամբ զբաղվող Genetic Production ընկերությունը:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված էր դեկտեմբերի 5-ին՝ Մոսկվայի «Օկտյաբր» կինոթատրոնում:

Ընկերությունն ընդգծել է, որ կինոթատրոններում ցուցադրությունների չեղարկման որոշումը պայմանավորված է ռուսական պետական արգելքով:

«Ստեղծված իրավիճակի պատճառով կինոթատրոնները ստիպված են հրաժարվել ֆիլմի ցուցադրությունից։ Ընդգծում ենք, որ այս որոշումը կայացվել է մեր կամքից և նախաձեռնությունից անկախ հանգամանքներով։

Գիտակցում ենք, որ ֆիլմի ցուցադրություններին սպասում էին բազմաթիվ հանդիսատեսներ, և անկեղծորեն շնորհակալ ենք ձեր հետաքրքրվածության, աջակցության ու վստահության համար։

Մեր թիմն այս պահին դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները՝ ստեղծված իրավիճակին լուծում գտնելու և ֆիլմն իր հանդիսատեսին հասցնելու համար։»,-ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։

Մինչդեռ ավելի վաղ ադրբեջանական մամուլում հայտնվել էին հրապարակումներ, որտեղ կոչ էին անում ՌԴ-ի արգելել ֆիլմի ցուցադրությունը՝ Մոնթեին անվանելով «ահաբեկիչ»:

Leave a comment