Յանիկ Սիները կվիրահատվի և կարող է բաց թողնել Australian Open-ը

Իտալացի թենիսիստ Յանիկ Սիները կենթարկվի ծնկի վիրահատության և, մեծ հավանականությամբ, բաց կթողնի Australian Open-ը, հաղորդում է Il Giornale-ն:

Ֆինն բժիշկ Լասե Լեմպայնենի հետ խորհրդակցելուց հետո աշխարհի երկրորդ ռակետը համաձայնել է վիրահատության: Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել բորբոքային գործընթացի վատթարացում:

Նախնական տվյալներով, վերականգնման փուլը զգալիորեն կհետաձգվի։ Սիները կորտ չի վերադառնա մինչև գրունտային խաղաշրջանը, իսկ լիարժեք ապաքինում սպասվում է «Ուիմբլդոնից» առաջ։

Յանիկ Սիները ծնկի վնասվածքի պատճառով հանդես չի գալիս հուլիսից:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment