Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր անձնական օրագրերում նկարագրել է uատանայի հետ հանդիպումները
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խորը հոգևոր ճգնաժամ է ապրել և օրագրում նկարագրել է սատանայի հետ հանդիպումները, հաղորդում է Associated Press-ը։ Պոնտիֆիկոսի անձնական գրառումներից հատվածները հրապարակել են Վատիկանում՝ նրա մահից հետո։
«Հռոմ վերադառնալուց մի քանի օր անց ես հանդիպման էի։ Ես տեսա նրան և լսեցի նրա ձայնը՝ հաղթական, կարծես նա արդեն տիրացել էր ամեն ինչին։ Ինչպես նախորդ երկու դեպքերում, ես չեմ կարող մոռանալ նրա աչքերը։ Բայց այս անգամ ինձ հատկապես հիշվեց խռպոտ, հզոր ձայնը»,- գրել է Ֆրանցիսկոս պապը օրագրում 2021 թվականի հունվարի 24-ին։
Օրագրում, որն ընդգրկում է 1992-ից մինչև 2024 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածը, Ֆրանցիսկոսը պատմել է երեք դեպքի մասին, երբ, իր զգացողություններով, բախվել է սատանայի հետ։ Երկու դրվագ տեղի է ունեցել Բուենոս Այրեսում, ևս մեկը՝ 2018 թվականին Չիլի կատարած ուղևորությունից հետո։ Այն ժամանակ պոնտիֆիկոսը սկզբում կասկածի տակ էր դրել քահանայի կողմից սեռական բռնության զոհերի խոսքերը, սակայն ավելի ուշ խոստովանել էր, որ սխալվել է։ Գիտակցելով սկանդալի մասշտաբները՝ նա ապրածը համեմատել էր «դժոխքի դարպասների» տեսարանի հետ։
Առանձին բաժին նվիրված է 2021-2022 թվականների ճգնաժամին։ Օրագիրը պատրաստած կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսի խոսքով՝ Ֆրանցիսկոսը ծանր էր տանում իշխանությունը չարաշահելու իր սեփական հակումը։ 2022 թվականի վերջին պոնտիֆիկոսը հաղթահարել է այդ վիճակը՝ լիովին վստահելով Աստծո ողորմածությանը։