Էդուարդ Սպերցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին: Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի մամուլի ծառայության հետ հարցազրույցում 26-ամյա ֆուտբոլիստը պատասխանել է հարցին՝ արդյոք իրեն համարում է Հայաստանի հավաքականի առաջատարը Հենրիխ Մխիթարյանից հետո:

«Մեծ պատիվ ու հպարտություն է լինել ազգային հավաքականի ավագը: Հենրիխը մեծ մարդ է հայկական ֆուտբոլի համար, նա իմ կուռքերից մեկն է: Փորձում եմ կապի մեջ մնալ նրա հետ, միշտ հարցեր եմ տալիս, իսկ նա կիսվում է իր փորձով:

Նա լեգենդ է, և ես չեմ կարող նույնիսկ ինձ համեմատել նրա հետ: Դա անհնար է, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի իր ուղին: Հենրիխն ունի իր ուղին, ես՝ իմը, պարզապես հպարտ եմ, որ ճանաչում եմ նրան որպես մարդ ու ֆուտբոլիստ»,- ասել է Էդուարդ Սպերցյանը:

Հիշեցնենք, որ «Կրասնոդարի» ակադեմիայի սան Էդուարդ Սպերցյանն այս տարվա ամռանն է ռուսական ակումբից տեղափոխվել «Ալ Ահլի»։ Կիսապաշտպանը 2021 թվականից է խաղում Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 43 հանդիպում ու խփել 13 գոլ:



Դավիթ Եղիազարյան

Leave a comment