Քաղաքացիությունից զրկելու գաղափարը դեռ գլոբալ է․ ՆԳ նախարարը՝ նոր Սահմանադրության մասին

https://arm.sputniknews.ru/20261124/qaghaqaciutjunic-zrkelu-gaghapary-der-glvobal-e-ng-nakharary-nvor-sahmanadrutjan-masin-109705208.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/18/109698518_29:0:920:668_1920x0_80_0_0_e2d75cc2e5610554210ccffdf56aa117.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, քաղաքացիություն, արփինե սարգսյան, սահմանադրություն

հայաստան, քաղաքացիություն, արփինե սարգսյան, սահմանադրություն

Բաժանորդագրվել

Պետություններն ունեն միջազգային պարտավորություն ամեն ինչ անելու, որ առանց քաղաքացիության մարդիկ չլինեն գլոբալ մակարդակով։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Քաղաքացիությունից զրկելու գաղափարը դեռ գլոբալ է, անհրաժեշտ է քննարկման դաշտ բացել։ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծում ներառված դրույթին։

«Տվյալ պայմաններում անձը, կարելի է ասել, այնպիսի վտանգավորություն ունի, որ պետությունները բարձրացնում են այն հարցը՝ արդյոք իրենք պիտի շարունակեն կապ ունենալ տվյալ անձի հետ՝ տալ քաղաքացուն բնորոշ իրավունքներ կամ պարտականությունների ծավալ սահմանել, թե ոչ»,- նշեց ՆԳ նախարարը։

Նրա խոսքով՝ սա հենց ՆԳ առաջարկն է եղել, բայց միաժամանակ ընդունում են, որ հարցը 2 շերտ ունի. կարող է վերաբերել ինչպես երկքաղաքացիներին, այնպես էլ քաղաքացիների, որոնք միայն ՀՀ քաղաքացիություն ունեն։

Սարգսյանը հիշեցրեց՝ պետություններն ունեն միջազգային պարտավորություն ամեն ինչ անելու, որ առանց քաղաքացիության մարդիկ չլինեն գլոբալ մակարդակով։

Միաժամանակ նախարարը նշեց, որ տարբեր երկրներ ունեն քաղաքացիություն զրկելու դրույթ իրենց օրենսդրության մեջ։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 23-ին հրապարակված ՀՀ նոր Սահմանադրության նախագծի 20-րդ հոդվածով առաջարկվում է վերացնել քաղաքացիությունից զրկելու բացարձակ արգելքը: Նախագծի համաձայն՝ անձը կարող է զրկվել ՀՀ քաղաքացիությունից միայն դատարանի որոշմամբ և օրենքով նախատեսված դեպքերում, օրինակ՝ Սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կատարման հիմքով:

Leave a comment