ԱՄՆ իրավապահ մարմինները ձերբակալել են Վենեսուելայի մի քաղաքացու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպանության կոչեր պարունակող նյութեր տարածելու համար. այս մասին հայտնել է երկրի ներքին անվտանգության դեպարտամենտը։
Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալված անձը տարածել է պիտակներ (ստիկերներ), որոնց վրա, անարխիստական խորհրդանիշների կողքին, առկա են եղել ԱՄՆ նախագահի սպանության կոչեր։
Դեպարտամենտը նշել է, որ Վենեսուելայի քաղաքացին ԱՄՆ է ժամանել ապօրինի կերպով՝ 2016 թվականին, և այդ ժամանակվանից մնացել է երկրում։ «Այս անօրինական միգրանտը ոչ միայն խախտել է մեր օրենքները՝ վիզայի ժամկետի ավարտից հետո երկրում ապօրինի մնալով, այլև սպառնացել է ԱՄՆ նախագահի կյանքին։ Ներքին անվտանգության դեպարտամենտը չի հանդուրժի նման սպառնալիքները»,- հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը։