Նայե՛ք Թայվանին, նրանք գողացել են, խլել են մեր շուկայի գրեթե 100%-ը․ Թրամփի հայտարարությունները

ԱՄՆ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ Չինաստանը կարող է փորձել իր կողմը գրավել ամերիկյան Nvidia ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգին՝ առաջարկելով նրան ամեն պայման, որը նա կցանկանա։

«Ջենսենը կարող է բարկանալ մեր երկրի վրա և ասել. «Ես գնում եմ Չինաստան»։ Ի վերջո, Blackwell տեխնոլոգիան նրա գլխում է, դա նրա մտահղացումն է։ Խնդիրն էլ հենց դա է. ուրիշ ոչ ոք այն չի հասկանում այնպես, ինչպես ինքը։ Եթե Ջենսենը բավականաչափ բարկանա (օրինակ՝ եթե նրա հետ վատ վարվեն), նա կարող է հենց այդպես էլ անել։ Նա կարող է նստել առաջին իսկ ինքնաթիռը դեպի Չինաստան, և վստահեցնում եմ՝ նրանք կտան նրան այն ամենը, ինչ նա կխնդրի։ Ես գիտեմ, թե որքան հզոր է Չինաստանը, և որքան պրոֆեսիոնալ ու խորամանկ են նրանց մասնագետները», — ասել է Թրամփը CNBC-ին տված հարցազրույցում։

– «Նայե՛ք Թայվանին, նրանք գողացել են, խլել են մեր [շուկայի] գրեթե 100%-ը՝ բացառությամբ Intel-ի և մի քանի այլ փոքր ընկերությունների։ Նրանք խլել են չիպերի արտադրության մեր բիզնեսը»։

– «Երբ հայտնվում է որևէ գեղեցիկ կամ գրավիչ չինուհի, մարդիկ հաճախ պնդում են, թե նա լրտես է։ Բայց Ջենսենի դեպքում, ես չեմ կարծում, որ դա ճիշտ է»։

– «Ո՛չ, ես դա չեմ քննարկել [Էլիս Հուանգի լրտես լինելու թեման]։ Ես նույնիսկ չէի ենթադրում, որ նա կարող է ճանաչել այդ երիտասարդ կնոջը»։

– «Ջենսենը ներողություն է խնդրել՝ իր ընկերությունից, երկրից և ընտանիքից, այդ թվում՝ կնոջից, ով հրաշալի մարդ է։ Կարծում եմ՝ մարդիկ հարգում են այն ամենը, ինչի միջով նա ստիպված է եղել անցնել։ Նրանք իսկապես հարգում են նրան, իսկ ինքը ամբողջ իրավիճակը հաղթահարեց մեծ արժանապատվությամբ»։

Leave a comment