ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մինչև 15 միլիոն դոլարի վաստակած լինի Ջենսեն Հուանգի՝ Nvidia ընկերության գլխավոր գործադիր տնօրենի և նախագահի պաշտոններին վերադառնալու արդյունքում․ այս մասին հայտնել է «Financial Times»-ը՝ հղում անելով ամերիկացի առաջնորդի ֆինանսական հայտարարագրերին։
Ըստ FT-ի՝ սեպտեմբերի վերջի դրությամբ Սպիտակ տան ղեկավարը կարող էր տնօրինել Nvidia-ի 32 000-ից մինչև 370 000 բաժնետոմս։
Ենթադրելով, որ նրա մասնաբաժնի չափը մնացել է անփոփոխ՝ Հուանգի վերադարձից հետո ընկերության բաժնետոմսերի գնի աճը պետք է որ ավելացրած լինի այդ ակտիվների արժեքը 1,3 միլիոնից մինչև 15 միլիոն դոլարով։
Հարկ է նշել, որ Թրամփի վերջին ֆինանսական հայտարարագրում գործարքները ներկայացված են ոչ թե հստակ թվերով, այլ արժեքային միջակայքերով։ Բացի այդ, զեկույցում հաշվի չեն առնվել հոկտեմբերից հետո հնարավոր կատարված բաժնետոմսերի գործարքները, ուստի նախագահի տնօրինության տակ գտնվող Nvidia-ի բաժնետոմսերի ճշգրիտ քանակն առայժմ անհայտ է։