ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է Հայաստանի աշխատաշուկայում գրանցված նոր ռեկորդային ցուցանիշների մասին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Նա նշել է, որ ռեկորդային է ոչ միայն աշխատատեղերի քանակը, այլև միջին անվանական աշխատավարձը:
«Երբևէ Հայաստանում չի եղել որևէ ժամանակ, որ ունեցած լինենք 849,741 աշխատատեղ։ Հոկտեմբեր ամսվա համար ռեկորդային է նաև միջին անվանական աշխատավարձը՝ 327,685 դրամ»,- գրել է նա։