Իրանում երգչուհուն մտրակել են առանց հիջաբի համերգ տալու համար․ նույնը կիրառվել է ​​խմբի մյուս անդամների նկատմամբ

Իրանում երգչուհի Փարաստու Ահմադիին մտրակով պատժել են առանց հիջաբի համերգ տալու համար։

Նույն պատիժը կիրառվել է նաև նրա երաժշտական ​​խմբի անդամների՝ Սոհեյլ Ֆաղիհ-Նասիրիի, Ամին Թահերիի և Ամերալի Փիրնիայի, ինչպես նաև համերգի կազմակերպիչ Մոհսեն Լաշքարիի նկատմամբ։

Ընդհանուր առմամբ, Ղոմ նահանգի քրեական դատարանը համերգային խմբի ինը անդամներից յուրաքանչյուրին դատապարտել է 74 մտրակի հարվածի, երկու տարով երկրից դուրս գալու արգելքի և երկու տարով ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու արգելքի։

Ահմադին քրեական մեղադրանքների է բախվել 2024 թվականին առանց հիջաբի կենդանի կատարմամբ հանդես գալու համար. միջոցառմանը կենդանի հանդիսատես ներկա չի եղել։ Համերգը հեռարձակվել է նրա YouTube-յան ալիքով և հավաքել միլիոնավոր դիտումներ։ 2026 թվականի սեպտեմբերին վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել դատավճիռը, իսկ Դեյր-ե Գաչին քարավանատունը՝ այն վայրը, որտեղ ելույթ էր ունեցել երգչուհին, փակվել է։

Ահմադին ելույթ է ունեցել պատմական Ղոմ քաղաքի մոտ քարավանատանը 2024 թվականի դեկտեմբերի 11-ի երեկոյան՝ առանց հիջաբ կրելու։ Նա այդ ելույթը բնորոշել է որպես «պայմանական համերգ»։ Իր յութուբյան ալիքում արված գրառման մեջ նա նշել է. «Ես ցանկանում եմ երգել այն մարդկանց համար, ում սիրում եմ։ Սա մի իրավունք է, որից չէի կարող հրաժարվել՝ երգելու իրավունքը այն հողի համար, որին այդքան ջերմորեն սիրում եմ»։

Leave a comment