Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա

Քաղաքականություն

24.11.2026 | 09:46

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Բուխարեստի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Անա Տինկան:

Այցի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի, վարչապետ Լուկա Նիկուլեսկույի, Սենատի նախագահ Միրչա Աբրուդեանի հետ:

Leave a comment