https://arm.sputniknews.ru/20261124/qushnery-rdevrvopa-haraberutjunneri-veragvortsarkumy-glkhavvor-mrcanak-e-hamarum-109691241.html
Քուշները ՌԴ–Եվրոպա հարաբերությունների վերագործարկումը «գլխավոր մրցանակ» է համարում
Քուշները ՌԴ–Եվրոպա հարաբերությունների վերագործարկումը «գլխավոր մրցանակ» է համարում
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով եվրոպացիներին հրավիրել է Մոսկվա՝ կարգավորման վերաբերյալ նրանց դիրքորոշումը լսելու… 24.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-24T09:30+0400
2026-11-24T09:30+0400
2026-11-24T09:30+0400
ռուսաստան
ամն
ուկրաինա
եվրոպա
բանակցություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109281809_0:0:3072:1728_1920x0_80_0_0_36068eb4c5604992f1892795bb46e438.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները կարծում է, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունների առանցքային արդյունքը պետք է դառնան Ռուսաստանի և Եվրոպայի միջև որակապես այլ հարաբերությունները։Քուշները նաև հույս է հայտնել, որ գոյություն ունի միասին ապրելու և բիզնես վարելու տարբերակ։Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 12-ին Կրեմլում ընդունել էր ամերիկացի նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆին և Ջարեդ Քուշներին։ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ եվրոպական երկրները փորձում են միանալ Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացին, սակայն նրանք պետք է կողմնորոշվեն՝ պատերա՞զմ են ուզում, թե՞ խաղաղություն։ Միաժամանակ նա նշել էր, որ առայժմ Եվրոպայի բոլոր գործնական քայլերը վկայում են հենց հակամարտությունը շարունակելու ձգտման մասին։Ավելի ուշ Չինաստանի Շենժեն քաղաքում Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան ուզում է հասկանալ, թե ինչով է Եվրոպան պատրաստ գալ բանակցությունների։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով եվրոպացիներին հրավիրել է Մոսկվա՝ կարգավորման վերաբերյալ նրանց դիրքորոշումը լսելու համար։ Դրանից հետո Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ պատրաստ է քննարկման, սակայն սկսել էր պայմաններ դնել բանակցությունների վայրի վերաբերյալ՝ առաջարկելով չեզոք հարթակ։Ուիտկոֆը արդյունավետ է անվանել Ուկրաինայի հարցով Բեռլինում տեղի ունեցած հանդիպումը
ամն
ուկրաինա
եվրոպա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109281809_125:0:2856:2048_1920x0_80_0_0_118796fb1fca4c5d83f14e33c2759b85.jpg.webp
ռուսաստան, ամն, ուկրաինա, եվրոպա, բանակցություններ
ռուսաստան, ամն, ուկրաինա, եվրոպա, բանակցություններ
ՌԴ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով եվրոպացիներին հրավիրել է Մոսկվա՝ կարգավորման վերաբերյալ նրանց դիրքորոշումը լսելու համար։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները կարծում է, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունների առանցքային արդյունքը պետք է դառնան Ռուսաստանի և Եվրոպայի միջև որակապես այլ հարաբերությունները։
«New York Magazine»–ին տված հարցազրույցում նա ասել է, որ «գլխավոր մրցանակը» ոչ թե հրադադարն է, այլ Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունների վերագործարկումը, որի դեպքում չի լինի այս մշտական ագրեսիան։
Քուշները նաև հույս է հայտնել, որ գոյություն ունի միասին ապրելու և բիզնես վարելու տարբերակ։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 12-ին Կրեմլում ընդունել էր ամերիկացի նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆին և Ջարեդ Քուշներին։ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ եվրոպական երկրները փորձում են միանալ Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացին, սակայն նրանք պետք է կողմնորոշվեն՝ պատերա՞զմ են ուզում, թե՞ խաղաղություն։ Միաժամանակ նա նշել էր, որ առայժմ Եվրոպայի բոլոր գործնական քայլերը վկայում են հենց հակամարտությունը շարունակելու ձգտման մասին։
Ավելի ուշ Չինաստանի Շենժեն քաղաքում Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան ուզում է հասկանալ, թե ինչով է Եվրոպան պատրաստ գալ բանակցությունների։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով եվրոպացիներին հրավիրել է Մոսկվա՝ կարգավորման վերաբերյալ նրանց դիրքորոշումը լսելու համար։ Դրանից հետո Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ պատրաստ է քննարկման, սակայն սկսել էր պայմաններ դնել բանակցությունների վայրի վերաբերյալ՝ առաջարկելով չեզոք հարթակ։