https://arm.sputniknews.ru/20261123/irakan-hajastani-tarorinak-tvery-kam-inchu-e-225-109669502.html
«Իրական Հայաստանի» տարօրինակ թվերը, կամ ինչո՞ւ է 2×2=5
«Իրական Հայաստանի» տարօրինակ թվերը, կամ ինչո՞ւ է 2×2=5
Sputnik Արմենիա
Ինչո՞ւ Հայաստանից դեպի ԵՄ արտահանման աճ կա, իսկ ԵԱՏՄ-ի հետ համադրելի ծավալներով միրգ-բանջարեղենի մատակարարումների դիվերսիֆիկացիա՝ ոչ։ Sputnik Արմենիայի… 23.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-23T23:30+0400
2026-11-23T23:30+0400
2026-11-23T23:30+0400
աբովյան time
հայաստան
եվրամիություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
գյուղմթերք
արտահանում
տնտեսություն
հեղինակներ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/01/65168378_0:85:1600:985_1920x0_80_0_0_9823c443f61eef85af753244ccad9147.jpg.webp
Դե ինչ, անխուսափելիորեն մոտենում է X ժամը, երբ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին բացասական քննարկման առարկա կդառնա հենց ԵԱՏՄ-ում։ Եվ որքան էլ իշխանությունները ձգտեն խրոխտ կեցվածք ընդունել՝ Հայաստանի տնտեսական վիճակը դրական լույսի ներքո ներկայացնելով, միևնույնն է՝ այդ նույն տնտեսությունը «հպարտ քաղաքացիների» դեմքին ապտակում է Հայաստանում ամեն ինչի թանկացման խելահեղ տեմպերով՝ սկսած սննդամթերքից, վերջացրած բենզինով ու դիզվառելիքով։Իհարկե, ՀՀ ներկայիս իշխանության գլխավոր հենարանը բնակչության համեմատաբար ընդունելի սոցիալական մակարդակն է, որը ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ 2022 թվականից մինչև 2026 թվականի առաջին կեսը սրընթաց աճ է գրանցել։Թե ինչու Հայաստանի շարքային քաղաքացիների բարեկեցության աճը սկսվեց հենց 2022 թվականից, հուսով եմ՝ բացատրելու կարիք չկա։Հայաստան–ՀԱՊԿ. ո՞վ է մեղավոր, և ի՞նչ անելՍակայն լուսնի տակ ոչինչ հավերժ չէ, և Հայաստանի իշխանությունների՝ ԵՄ անդամակցության գնալու բացարձակ անիրագործելի ու աբսուրդային որոշման հետևանքով վրա են հասել մռայլ օրերը։Հայաստանի իշխանությունները սկսեցին փուլ առ փուլ զրկվել ԵԱՏՄ շուկաներ գյուղմթերքի մատակարարման արտոնություններից, ինչն անմիջապես հանգեցրեց Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի 20… մտածեք միայն… 20 տոկոս կրճատմանը։Անշուշտ, դա չկանգնեցրեց փաշինյանական իշխանությունների՝ միաժամանակ ԵՄ մտնելու և ԵԱՏՄ–ից օգուտ քաղելու անհագ ցանկությունը, բայց Մոսկվայում արդեն որոշել են և, ըստ էության, մեզ ասում են. «Հարգելի՛ հայեր, ներողություն ենք խնդրում, բայց եթե դուք շարժվում եք դեպի ԵՄ, ապա ԵԱՏՄ-ից դուրս գալն անխուսափելի է։ Թող հենց եվրոպացիներն էլ ձեզ էժան գազ, նավթամթերք, հացահատիկ մատակարարեն, և ձեր գյուղմթերքն էլ թող ԵՄ շուկայում իրացվի»։Թեև, որքան էլ տարօրինակ է, թվերով բավականին վարդագույն պատկեր է ստացվում, սակայն փորփրելու դեպքում բախվում ենք փաստերի բացահայտ խեղաթյուրման՝ հօգուտ պետական վիճակագրության։Եվ այսպես… Իշխանամետ քարոզչությունը պնդում է, որ քանի որ ԵՄ-ն մեզ օգնության ձեռք է մեկնել, մենք կարողացել ենք դեպի ԵՄ արտահանման ծավալները մեծացնել ավելի քան 50 տոկոսով։ Թվում է, թե այս լուրից ԵՄ-ի հետ մերձեցման կողմնակիցները պետք է ուրախությունից գլխարկներն օդ նետեին՝ գոռալով «Վիվա՛, Եվրոպական միություն», բայց դա տեղի չի ունենում։ Գյուղացիները, կաթնամթերք արտադրողները, ձկնաբուծական տնտեսությունները գերեզմանային լռություն են պահպանում և չեն շտապում արցունքն աչքերին շնորհակալություն հայտնել փաշինյանական իշխանություններին։Ինչո՞ւ։Որովհետև հեղինակավոր tvyal.com տնտեսական հարթակի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-օգոստոսին դեպի ԵՄ հայկական արտադրանքի մատակարարումներն իսկապես աճել են 66%-ով՝ 391-ից հասնելով 650 մլն դոլարի։ Սակայն աճի գրեթե 87%-ն ապահովել են գունավոր մետաղների հանքաքարի և խտանյութերի մատակարարումները։Այսինքն՝ ԵՄ-ն մեզնից բեկումնային ծավալներով որևէ գյուղմթերք չի գնել, այլ կտրուկ ավելացրել է հումքի (այսինքն՝ օգտակար հանածոների) գնումները։Այլ կերպ ասած՝ դեպի ԵՄ արտահանման աճ կա, իսկ ԵԱՏՄ-ի հետ համադրելի ծավալներով միրգ-բանջարեղենի մատակարարումների դիվերսիֆիկացիա՝ ոչ… Եվ մի գաղտնիք բացեմ՝ ՉԻ ԷԼ ԼԻՆԵԼՈՒ։Հասկանո՞ւմ եք, թե ինչ է սա նշանակում Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի իրական վերաբերմունքի տեսանկյունից։ Առավել ևս, եթե հաշվի առնենք նույն Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ ԵՄ անդամակցությունը կլինի մոտ քսան տարի հետո (այսինքն՝ երբեք), բայց միևնույնն է` գնալու ենք այնտեղ (սա արդեն մանիպուլյատիվ քաղաքականության ոլորտից է)։Հայաստան–ԵՄ. աշխարհաքաղաքական խելագարության քրոնիկոնՈրպես ամփոփում՝ եթե նույնիսկ ինչ-որ մեկն անառողջ «եվրաթմբիրի» մեջ պնդում է, թե ԵՄ-ն մեզ կփրկի տնտեսության փլուզումից, և ԵԱՏՄ-ի կորուստը մեզ համար հերթական արտաքին տնտեսական աղետը չէ, իրականությունը դրանից չի փոխվելու` հօգուտ Հայաստանի տնտեսության համար կատարելապես աղետալի սցենարի մասին պնդումների ճշմարտացիության։Սա մոտավորապես նույնն է, թե խորապես հարբած վիճակում պնդես, թե 2×2 հավասար է 5–ի, բայց այդ պարզ թվաբանական գործողության իրական արդյունքը դրանից չի փոխվելու, և ինչպես ասում էր հայտնի վեպի հերոսը. «Կյանքը, պարոնա՛յք երդվյալ ատենակալներ, բարդ բան է, բայց, պարոնա՛յք երդվյալ ատենակալներ, այդ բարդ բանը բացվում է շատ պարզ՝ արկղի պես։ Միայն թե պետք է կարողանալ բացել այն։ Ով չի կարողանում բացել, կորչում է»։Այսինքն՝ ԵՄ-ն ոչ մի կերպ, երբեք և ընդհանրապես չի կարողանա փոխհատուցել Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից։Ինչպես ընդունված էր ասել մի 100 տարի առաջ. «Դա անհերքելի փաստ է»։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/01/65168378_89:0:1513:1068_1920x0_80_0_0_762aae40929aa680a36c570824ae90cb.jpg.webp
հայաստան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), գյուղմթերք, արտահանում, տնտեսություն, հեղինակներ
հայաստան, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), գյուղմթերք, արտահանում, տնտեսություն, հեղինակներ
Ինչո՞ւ Հայաստանից դեպի ԵՄ արտահանման աճ կա, իսկ ԵԱՏՄ-ի հետ համադրելի ծավալներով միրգ-բանջարեղենի մատակարարումների դիվերսիֆիկացիա՝ ոչ։ Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը փաստերի բացահայտ խեղաթյուրում է տեսնում՝ հօգուտ պետական վիճակագրության։
Դե ինչ, անխուսափելիորեն մոտենում է X ժամը, երբ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին բացասական քննարկման առարկա կդառնա հենց ԵԱՏՄ-ում։ Եվ որքան էլ իշխանությունները ձգտեն խրոխտ կեցվածք ընդունել՝ Հայաստանի տնտեսական վիճակը դրական լույսի ներքո ներկայացնելով, միևնույնն է՝ այդ նույն տնտեսությունը «հպարտ քաղաքացիների» դեմքին ապտակում է Հայաստանում ամեն ինչի թանկացման խելահեղ տեմպերով՝ սկսած սննդամթերքից, վերջացրած բենզինով ու դիզվառելիքով։
Իհարկե, ՀՀ ներկայիս իշխանության գլխավոր հենարանը բնակչության համեմատաբար ընդունելի սոցիալական մակարդակն է, որը ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ 2022 թվականից մինչև 2026 թվականի առաջին կեսը սրընթաց աճ է գրանցել։
Թե ինչու Հայաստանի շարքային քաղաքացիների բարեկեցության աճը սկսվեց հենց 2022 թվականից, հուսով եմ՝ բացատրելու կարիք չկա։
Սակայն լուսնի տակ ոչինչ հավերժ չէ, և Հայաստանի իշխանությունների՝ ԵՄ անդամակցության գնալու բացարձակ անիրագործելի ու աբսուրդային որոշման հետևանքով վրա են հասել մռայլ օրերը։
Հայաստանի իշխանությունները սկսեցին փուլ առ փուլ զրկվել ԵԱՏՄ շուկաներ գյուղմթերքի մատակարարման արտոնություններից, ինչն անմիջապես հանգեցրեց Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի 20… մտածեք միայն… 20 տոկոս կրճատմանը։
Անշուշտ, դա չկանգնեցրեց փաշինյանական իշխանությունների՝ միաժամանակ ԵՄ մտնելու և ԵԱՏՄ–ից օգուտ քաղելու անհագ ցանկությունը, բայց Մոսկվայում արդեն որոշել են և, ըստ էության, մեզ ասում են. «Հարգելի՛ հայեր, ներողություն ենք խնդրում, բայց եթե դուք շարժվում եք դեպի ԵՄ, ապա ԵԱՏՄ-ից դուրս գալն անխուսափելի է։ Թող հենց եվրոպացիներն էլ ձեզ էժան գազ, նավթամթերք, հացահատիկ մատակարարեն, և ձեր գյուղմթերքն էլ թող ԵՄ շուկայում իրացվի»։
Ինչ վերաբերում է էժան գազին, միայն կատարյալ հիմարը կարող է հավատալ, որ ԵՄ-ն, Ադրբեջանը կամ նույնիսկ եղբայրական Իրանը մեզ գազ կմատակարարեն գոնե խելքին մոտ գներով։ Իսկ ԵՄ շուկաներում հայկական գյուղմթերքի վաճառքի հետ կապված պատմությունը ծայրաստիճան անազնիվ է՝ ՀՀ քաղաքացուն «Փարիզի, Բեռլինի, Ստոկհոլմի և Բրյուսելի շուկաներ հայկական ծիրանի հեքիաթային մուտքի» մասին ըստ էության ոչ հավաստի տեղեկություններ հրամցնելու առումով։
Թեև, որքան էլ տարօրինակ է, թվերով բավականին վարդագույն պատկեր է ստացվում, սակայն փորփրելու դեպքում բախվում ենք փաստերի բացահայտ խեղաթյուրման՝ հօգուտ պետական վիճակագրության։
Եվ այսպես… Իշխանամետ քարոզչությունը պնդում է, որ քանի որ ԵՄ-ն մեզ օգնության ձեռք է մեկնել, մենք կարողացել ենք դեպի ԵՄ արտահանման ծավալները մեծացնել ավելի քան 50 տոկոսով։ Թվում է, թե այս լուրից ԵՄ-ի հետ մերձեցման կողմնակիցները պետք է ուրախությունից գլխարկներն օդ նետեին՝ գոռալով «Վիվա՛, Եվրոպական միություն», բայց դա տեղի չի ունենում։ Գյուղացիները, կաթնամթերք արտադրողները, ձկնաբուծական տնտեսությունները գերեզմանային լռություն են պահպանում և չեն շտապում արցունքն աչքերին շնորհակալություն հայտնել փաշինյանական իշխանություններին։
Որովհետև հեղինակավոր tvyal.com տնտեսական հարթակի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-օգոստոսին դեպի ԵՄ հայկական արտադրանքի մատակարարումներն իսկապես աճել են 66%-ով՝ 391-ից հասնելով 650 մլն դոլարի։ Սակայն աճի գրեթե 87%-ն ապահովել են գունավոր մետաղների հանքաքարի և խտանյութերի մատակարարումները։
Այսինքն՝ ԵՄ-ն մեզնից բեկումնային ծավալներով որևէ գյուղմթերք չի գնել, այլ կտրուկ ավելացրել է հումքի (այսինքն՝ օգտակար հանածոների) գնումները։
Այլ կերպ ասած՝ դեպի ԵՄ արտահանման աճ կա, իսկ ԵԱՏՄ-ի հետ համադրելի ծավալներով միրգ-բանջարեղենի մատակարարումների դիվերսիֆիկացիա՝ ոչ… Եվ մի գաղտնիք բացեմ՝ ՉԻ ԷԼ ԼԻՆԵԼՈՒ։
Հասկանո՞ւմ եք, թե ինչ է սա նշանակում Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի իրական վերաբերմունքի տեսանկյունից։ Առավել ևս, եթե հաշվի առնենք նույն Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ ԵՄ անդամակցությունը կլինի մոտ քսան տարի հետո (այսինքն՝ երբեք), բայց միևնույնն է` գնալու ենք այնտեղ (սա արդեն մանիպուլյատիվ քաղաքականության ոլորտից է)։
Որպես ամփոփում՝ եթե նույնիսկ ինչ-որ մեկն անառողջ «եվրաթմբիրի» մեջ պնդում է, թե ԵՄ-ն մեզ կփրկի տնտեսության փլուզումից, և ԵԱՏՄ-ի կորուստը մեզ համար հերթական արտաքին տնտեսական աղետը չէ, իրականությունը դրանից չի փոխվելու` հօգուտ Հայաստանի տնտեսության համար կատարելապես աղետալի սցենարի մասին պնդումների ճշմարտացիության։
Սա մոտավորապես նույնն է, թե խորապես հարբած վիճակում պնդես, թե 2×2 հավասար է 5–ի, բայց այդ պարզ թվաբանական գործողության իրական արդյունքը դրանից չի փոխվելու, և ինչպես ասում էր հայտնի վեպի հերոսը. «Կյանքը, պարոնա՛յք երդվյալ ատենակալներ, բարդ բան է, բայց, պարոնա՛յք երդվյալ ատենակալներ, այդ բարդ բանը բացվում է շատ պարզ՝ արկղի պես։ Միայն թե պետք է կարողանալ բացել այն։ Ով չի կարողանում բացել, կորչում է»։
Այսինքն՝ ԵՄ-ն ոչ մի կերպ, երբեք և ընդհանրապես չի կարողանա փոխհատուցել Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից։
Ինչպես ընդունված էր ասել մի 100 տարի առաջ. «Դա անհերքելի փաստ է»։