Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի վերաբերյալ 2026 թվականի նոյեմբերի 16-22-ի տվյալները։

Կենտրոնի հաղորդմամբ՝ նշված ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը մնացել է անփոփոխ։ Նոյեմբերի 22-ի դրությամբ այն կազմել է 1900.53 մետր։

Լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից բարձր է եղել 26 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 31 սմ-ով։

Նոյեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 0.518 մլն խմ ջուր։

Իսկ 2026 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 22-ը ներառյալ՝ ջրատարով լիճ տեղափոխված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 179.374 մլն խմ։

Leave a comment