«Զադերժկան» ինչո՞ւմն է, քո ձեռքն է հրաժարական տալը․ Սևակ Խաչատրյանը՝ Փաշինյանին

https://arm.sputniknews.ru/20261123/zaderzhkan-inchumn-e-qvo-dzerqn-e-hrazharakan-taly-sevak-khachatrjany-pashinjanin-109680889.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/17/109677730_259:0:1699:1080_1920x0_80_0_0_fed55fbe18a9936c8f6fa2786247db24.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, սևակ խաչատրյան, սահմանադրություն, ընդդիմություն, նիկոլ փաշինյան, видео

տեսանյութեր, սևակ խաչատրյան, սահմանադրություն, ընդդիմություն, նիկոլ փաշինյան, видео

Բաժանորդագրվել

Փաշինյանն այսօր հայտարարել է, որ եթե ժողովուրդը դեմ քվեարկի նախագծին, ինքը հրաժարական կտա, միաժամանակ ընդդիմությանն առաջարկել էր ԱԺ-ում կողմ քվեարկել նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը՝ նշելով, որ հակառակ դեպքում իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքելու, քանի որ նույնիսկ հայկական կողմից զիջումների պայմաններում Բաքուն չի դադարեցնում ագրեսիվ հռետորաբանությունն ու նոր պահանջները։ «Աբովյան Time»-ի եթերում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ Սահմանադրության նոր նախագծիթեմային։

Այսօր հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որի նախաբանից հանված է Անկախության հռչակագրին հղումը։ Ուղերձի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ժողովուրդը հանրաքվեով դեմ քվեարկի նախագծին, ինքը հրաժարական կտա, միաժամանակ ընդդիմությանն առաջարկել էր ԱԺ-ում կողմ քվեարկել նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը՝ նշելով, որ հակառակ դեպքում իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների։

Խաչատրյանը հարց բարձրացրեց՝ արդյո՞ք Ադրբեջանին առհասարակ հարկավոր է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։

«Եկեք մի քիչ անկեղծ մոտենանք հարցին. Ադրբեջանին շա՞տ է հարկավոր խաղաղության պայմանագիր կնքելը Հայաստանի Հանրապետության հետ, թե՞ ոչ։ Սա շատ կարևոր հարց է, որ մենք պիտի հասկանանք։ Նիկոլ Փաշինյանն այստեղ էլ Ազգային ժողովում ընդդիմադիրներից ձայն է մուրում, էլ բուլդոզերներով է սպառնում, էլ ԱԱԾ-ականներով է սպառնում, որպեսզի կարողանա այդ պահանջը կատարի, բայց զուգահեռ Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ ամեն օր նոր հոխորտալից հայտարարություններ են անում մեր պետության մասին։ Նույնիսկ հիմա այդ մարդիկ չեն դադարում դա անել, նոր պահանջներ են առաջ քաշում»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով հրապարակված նախագիծը հանրաքվեի դնելու համար խորհրդարանում անհրաժեշտ ձայների բացակայությանը՝ Խաչատրյանը կրկնեց գործընկերների ասածը` ընդդիմադիրները մերժում են Փաշինյանի առաջարկը։

«Մենք ձայն չենք տալու. «Հայաստան» դաշինքից մեկ ձայն ինքը չի ստանալու՝ Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելու համար։ Կարծում եմ՝ նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից. ես դա լսում եմ իրենց հետ անձնական շփումների ժամանակ, նաև իրենց արած հայտարարությունների, հարցազրույցների ժամանակ։ Այսինքն՝ ինքը հասկանում է, որ ընդդիմությունից իր համար բաղձալի վեց ձայնը չի ստանալու»,- ասել է նա։

Խաչատրյանն արձագանքել է նաև ընդդիմության չքվեարկելու դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մասին Փաշինյանի խոսքերին՝ շեշտելով, որ այդ քայլի համար որևէ խոչընդոտ չկա։

«Ասում է՝ դե այդ դեպքում կգնանք արտահերթ ընտրությունների։ Ասում ենք՝ «զադերժկան» ինչո՞ւմ է, քո ձեռքն է հրաժարական տալը»,–հավելեց Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ եթե Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելը իշխանությունը մենակ չի կարող անել, այսինքն՝ ընդդիմությունից էլ են պետք ձայներ, այս դեպքում, երբ ինքը հրաժարական տա, գնա արտահերթ ընտրությունների, այստեղ ընդդիմությունը, այսպես ասած, գործիք չունի։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։

Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։

Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։

Leave a comment