ՀՀ–ն դարձել է ֆլեյտային խաչմերուկ. Վարդան Վիրաբյանն ամփոփել է 3–րդ միջազգային փառատոնը

https://arm.sputniknews.ru/20261123/hhn-dardzel-e-flejtajin-khachmeruk-vardan-virabjann-ampvopel-e-3rd-mijazgajin-paratvony-109675051.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/17/109673453_284:0:1724:1080_1920x0_80_0_0_61420cfa50558af5789a221fa1f4dd0f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ուրիշ նորություններ, ֆլեյտա, փառատոն, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, ուրիշ նորություններ, ֆլեյտա, փառատոն, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Փառատոնի շրջանակում առաջին անգամ բաս ֆլեյտա է բերվել Հայաստան։

Կան պահեր, երբ Հայաստանն արդեն սկսում է հանդես գալ թելադրողի դերում։ Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդման շրջանակում այս հայտարարությունն արեց Ֆլեյտայի երևանյան միջազգային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վարդան Վիրաբյանը՝ ամփոփելով երրորդ փառատոնի արդյունքները։

Փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստան է բերվել և համերգների ընթացքում հնչել բաս ֆլեյտան՝ հինգ ֆլեյտաներից բաղկացած կվինտետի կազմում։ Բացի այդ, տեղի են ունեցել բազմաթիվ հայաստանյան պրեմիերաներ՝ Անդրեյ Էշպայի, Սերգեյ Ախունովի, Միխայել Հայդնի, Անդրե Ժոլիվեի և Կլոդ Բոլինգի ստեղծագործություններից։ Եզրափակիչ համերգի ժամանակ էլ բեմում միաժամանակ հանդես են եկել շուրջ 25–30 ֆլեյտահարներ։

Անդրադառնալով հետհամերգային անակնկալին՝ Վարդան Վիրաբյանն ընդգծեց, որ իրենց հրավիրել են գինի վայելելու և լսելու ֆլեյտան էլեկտրոնային երաժշտության մատուցմամբ։

«Մեզ այնքան դուր եկավ, որ այդ միջոցառումը ֆիքսում ենք հետագա տարիների համար՝ ավանդական դարձնելու նպատակով»,– ասաց նա։

Փառատոնն ուղեկցվել է ավելի քան հարյուր վարպետության դասերով, սակայն ղեկավարը մտահոգությամբ արձանագրեց հայ ֆլեյտահարների ցածր ներգրավվածությունը՝ նշելով, որ արտասահմանից տասնյակ ուսանողներ են գալիս վարպետության դասերի, մինչդեռ հայ երիտասարդների շրջանում դեռ կա մտածելակերպի ու հորիզոնն ընդլայնելու խնդիր։

Խոսելով փառատոնի միջազգային արձագանքների մասին՝ Վիրաբյանը հավելեց, որ արտասահմանյան կայքերը գրում են, թե Հայաստանը դարձել է ֆլեյտային խաչմերուկ՝ հյուսիսի, հարավի, արևմուտքի և արևելքի միջև։ Ըստ նրա՝ արտիստների՝ երկրորդ ու երրորդ անգամ վերադառնալը փաստում է, որ այս ամենը ձևական բնույթ չի կրում։

Leave a comment