Էստոնիան իր երկինքը տրամադրում է, որպեսզի Ուկրաինայի ԱԹՍ–ները հարվածներ հասցնեն ՌԴ–ին. ԱԳՆ

Բաժանորդագրվել

Հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական կողմը բազմիցս արձանագրել է նման փաստեր։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Էստոնիան գաղտնի տրամադրում է իր օդային տարածքը Ռուսաստանի հյուսիս-արևմուտքի վրա հարձակվող ուկրաինական անօդաչու թռչող սարքերի թռիչքների համար: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Էստոնիան շարունակում է ակտիվորեն աջակցել Կիևի ռեժիմին՝ իր օդային տարածքը գաղտնի տրամադրելով ուկրաինական դրոնների թռիչքների համար, որոնք հարձակվում են Ռուսաստանի հյուսիս-արևմուտքի վրա, ինչը ռուսական կողմը բազմիցս արձանագրել է արձանագրվել է օբյեկտիվ և փաստարկված կերպով», – ասվում է Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին Ռուսաստանի ԱԳՆ կանչելու կապակցությամբ հրապարակված հայտարարությունում։

Նշվում է նաև, որ Էստոնիան խոչընդոտում է Բալթիկ ծովում ռուսական բեռնատար նավերի տեղաշարժը՝ Ռուսաստանի դեմ ծովային շրջափակում մտցնելու նպատակով:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ Մոսկվայի նկատմամբ Տալլինի սադրիչ գործողությունները գտնվում են Ռուսաստանի հետ բացահայտ առճակատման եզրին:

Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համալիր քաղաքական-դիվանագիտական միջոցներ ազգային շահերը և իր քաղաքացիների օրինական իրավունքները պաշտպանելու համար։

տան Արշակունյաց պողոտային միացնող նոր ճանապարհ կառուցելու համար։

Leave a comment