Կարմիր կրակե այծը փող կբերի նրանց, ովքեր Ամանորի գիշերը կանեն այս պարզ քայլը

Արևելյան օրացույցով 2027 թվականը Կարմիր Կրակե Այծի տարին է։ Ֆինանսական աստղաբանները վստահ են, որ Ամանորի գիշերը յուրաքանչյուր նշան կարող է «ակտիվացնել» իր դրամական հոսքը, եթե ճիշտ դիմավորի տարվա խորհրդանիշին․

Կրակի նշաններ (Խոյ, Առյուծ, Աղեղնավոր)․ Ձեր փողի մագնիսը վառ կարմիր կամ ոսկեգույն դետալն է։ Ամանորի գիշերը դրամապանակի մեջ դրեք նոր, չծալված թղթադրամ և մի՛ ծախսեք այն մինչև հունվարի 7-ը։

Հողի նշաններ (Ցուլ, Կույս, Այծեղջյուր)․ Այծը շատ է սիրում կայունություն և նյութական սիմվոլներ։ Տոնական սեղանին անպայման դրեք մետաղադրամներով լի փոքրիկ ափսե կամ նուռ՝ որպես առատության խորհրդանիշ։

Օդի նշաններ (Երկվորյակներ, Կշեռք, Ջրհոս)․ Ձեզ ֆինանսական հաջողություն կբերի շարժումն ու շփումը։ Ամանորի գիշերը անպայման շնորհավորեք նրանց, ում հետ աշխատում եք կամ նոր ծրագրեր եք պլանավորում, իսկ կեսգիշերին մտքում հստակ ձևակերպեք ձեր ֆինանսական նպատակը։

Ջրի նշաններ (Խեցգետին, Կարիճ, Ձկներ)․ Ձեր ֆինանսական հաջողությունը կապված է ինտուիցիայի և ընտանեկան էներգիայի հետ։ Ամանորի գիշերը սեղանին վառեք կարմիր կամ ոսկեգույն մոմ և մինչև կեսգիշեր ազատվեք դրամապանակում կուտակված հին կտրոններից ու անպետք թղթերից։

Leave a comment