Քաղաքականություն
23.11.2026 | 17:43
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների զարգացումը, Եվրոպական խորհրդարանի հետ կապերի խորացումը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ու տարածաշրջանային զարգացումները։
Ազգային ժողովի հաղորդագրությունը՝ ստորև․
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 23-ին ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, Եվրոպական խորհրդարանի հետ կապերի խորացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին։
Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է ԵՄ անդամ երկրների դեսպաններին հետաքրքրող հարցերին։