Սահմանադրության նախագծով կուսակցությունների գործունեությունը կարգելվի

2015 թվականի Սահմանադրության և նոր նախագծի համեմատությունը ցույց է տալիս, որ էապես ընդլայնվում են կուսակցությունների գործունեությունը սահմանափակելու իրավական հիմքերը։ Այս մասին գրում է Armlur.am-ը։

Եթե գործող Սահմանադրությամբ կուսակցության գործունեությունն արգելելու հիմք էր բռնության քարոզը կամ կիրառումը՝ սահմանադրական կարգը տապալելու նպատակով, ապա նոր նախագծով ավելացվում են նոր հիմքեր

  • օտարերկրյա աղբյուրից ֆինանսավորում ստանալը,
  • պետության անկախությունից հրաժարվելու քարոզը,
  • ազգային կամ կրոնական ատելություն բորբոքելը,
  • գործունեությունը ընտրողի ազատ կամքի արտահայտումը խաթարելուն ուղղված լինելը։

Փոփոխություններ են նախատեսվում նաև կուսակցությունների ներքին կառուցվածքում․ պարտադիր է դառնում կուսակցական մարմինների ձևավորման ընտրական համակարգերի առկայությունը։ Առաջին հայացքից այս դրույթները կարող են ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն, սակայն դրանց լայն մեկնաբանման հնարավորությունը լուրջ մտահոգություններ է առաջացնում։

Գլխավոր հարցն այն է՝ արդյոք այս փոփոխությունները չեն դառնալու քաղաքական հակառակորդներին սահմանափակելու և իշխանության վերահսկողությունը քաղաքական դաշտի նկատմամբ մեծացնելու գործիք։

Սահմանադրությունը պետք է պաշտպանի քաղաքական բազմակարծությունը, ոչ թե իշխանությանը նոր լծակներ տա այն վերահսկելու համար։

Leave a comment