Աղիների գրգռման համախտանիշն (ԱԳՀ) այժմ ախտորոշվում է յուրաքանչյուր երեք մեծահասակից մեկի և յուրաքանչյուր չորս դեռահասից մեկի մոտ, ընդ որում՝ սթրեսն ուղղակիորեն կապված է ստամոքսաղիքային տրակտի խանգարումների հետ. այս մասին նոյեմբերի 23-ին հայտնել է գաստրոէնտերոլոգ Եկատերինա Յաբլոկովան։
«Սթրեսը չի սահմանափակվում միայն այն տարբեր դժվարություններով, որոնց կարող է բախվել երեխան կամ մեծահասակը. այն ներառում է ամեն ինչ՝ բորբոքային գործընթացներից և վարակներից մինչև սննդակարգի հետ կապված խնդիրներ, որոնք բացասաբար են անդրադառնում ստամոքսաղիքային տրակտի վրա։ Աղիներն այս ամենին արձագանքում են ցավով»,- բացատրել է բժիշկը «Ռադիո 1»-ին տված հարցազրույցում։
Յաբլոկովան նշել է, որ ուղեղի և աղիների միջև կապը սկսում է ձևավորվել դեռ մանկուց։
Նա ընդգծել է, որ օրգանիզմի գործառույթների կարգավորումը պահանջում է երկարատև և համալիր թերապիա։ Տարբեր բժշկական ոլորտների մասնագետներն ավելի ու ավելի հաճախ են համագործակցում. օրինակ՝ ԱԳՀ-ի բուժման դեպքում գաստրոէնտերոլոգը կարող է աշխատել հոգեբույժի հետ՝ ընտրելու այնպիսի դեղամիջոցներ կամ վարքային թերապիայի մեթոդներ, որոնք կօգնեն պացիենտներին կառավարել ցավը։