Քաղաքականություն
23.11.2026 | 16:51
Լիբիայի ափերի մոտ ռուսական «Մերկուրի» ռազմանավի վրա հարձակման հարցով զբաղվում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։ Տեղի ունեցածի վերաբերյալ լուրը կլինի ռազմական գերատեսչության կողմից, եթե այն նպատակահարմար համարի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ինտերֆաքսը։
«Դրանով զբաղվում է մեր պաշտպանական գերատեսչությունը, և եթե նպատակահարմար համարվի, տեղեկությունը նույնպես կտրամադրվի պաշտպանության գերատեսչության միջոցով։ Սակայն, իհարկե, մենք ուշադրություն ենք դարձրել այս հարցի վերաբերյալ [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկիի հայտարարությանը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Ուկրաինայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Լիբիայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել ռուսական «Մերկուրի» կորվետը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի