Իշխանական ուժը կատարել է քաղաքական առաջարկ, որը ընդդիմությունը մերժել է․ Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է․

«Սահմանադրությունն իրավաքաղաքակա՛ն փաստաթուղթ է։ Իշխանական ուժը կատարել է քաղաքական առաջարկ, որը ընդդիմությունը մերժել է։ Մերժել է հստակ ու աներկբա։ Էլ իմաստը ո՞րն է՝ քննարկելու իշխանական ուժի քաղաքական առաջարկի կարևոր բաղկացուցիչը հանդիսացող տեքստը (է՛ս կա, է՛ս չկա, է՛ս ա փոխվել, է՛ս ա մնացել, և այլն):

Երբ որ, օրինակ, բանկից զանգում՝ օվերդրաֆթ են առաջարկում, դուք էլ՝ մերժում եք – մերժելուց հետո՞ եք քննարկում պայմանները, թե՞ առաջ։ Մերժելուց հետո՛ պայման քննարկելը նորմալ չի, չէ՞: Բա հիմա ինչու՞ եք քննարկում»։

Leave a comment