Մոսկվայի հյուսիսում գտնվող հոսթելում հրդեհ է բռնկել, վեց մարդ է տուժել

Բաժանորդագրվել

Հրշեջները 16 մարդու են փրկել, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Մոսկվայի հյուսիսում գտնվող հոսթելում հրդեհ է բռնկել, ներսում մարդիկ են արգելափակված մնացել։

Կենվորները ստիպված են եղել պատուհաններից նետվել իրենց համար նախապես պատրաստած ներքնակների վրա։ Ընդհանուր առմամբ երկու սենյակ և միջանցք է այրվել չորրորդ հարկում։

Հրդեհի հետևանքով վեց մարդ է տուժել, նախնական տվյալներով նրանք վնասվածքներ են ստացել` պատուհանից ներքնակների վրա նետվելիս։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է 80 քառակուսի մետր տարածքում։ Այրվել են հոսթելի կենվորների անձնական իրերը, որից հետո կրակը տարածվել է կահույքի վրա։

ԱԻՆ–ից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ հրշեջները այրվող շենքից կարողացել են 16 մարդու փրկել։

Փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Leave a comment