Նիկոլ Փաշինյանը 4 մլն դրամ է պահանջում Yerevan.Today-ի դեմ հայցով

Քաղաքականություն

 Նիկոլ Փաշինյանը 4 մլն դրամ է պահանջում Yerevan.Today-ի դեմ հայցով

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել «ՄԵԴԻԱ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի եւ Սեւակ Հակոբյանի դեմ։ 

   Հայցադիմում ներկայացնելու հիմքը, ըստ դիմումատուի,  այն է, որ 2026 թվականի հոկտեմբերի 19-ին եւ հոկտեմբերի 20-ին Սեւակ Հակոբյանի կողմից «ՄԵԴԻԱ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերությանը պատկանող յութուբյան ալիքի, լրատվական կայքի ու ֆեյսբուքյան էջի միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին տարածվել են զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալներ՝ նրան վերագրելով «Բարձր մակարդակի թալան», «բարձր կարգի կոռուպցիա»-ի մասին փաստացի տեղեկություններ։ 

 Ըստ հայցադիմումի՝ այդ տեղեկություններն ամբողջությամբ զրպարտում են Նիկոլ Փաշինյանին, կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը։

      Հերքումը, ըստ հայցադիմումի, պետք է հրապարակվի նաեւ «Հայելի ակումբ» ՀԿ յութուբյան ալիքով, լրատվական կայքով եւ ֆեյսբուքյան էջի միջոցով։ Այնտեղ եւս հրապարակվել է վիճարկվող տեսանյութը։ 

Զրպարտության համար էլ հօգուտ հայցվոր Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ պատասխանողներ «Մեդիա պլյուս» ՍՊԸ-ից, Սեւակ Խաչիկի Հակոբյանից և «Հայելի ակումբ»-ից համապարտության կարգով պահանջում են բռնագանձել 4 մլն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի դրամական փոխհատուցում։

 Գործը մակագրվել է Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանին։

 

Leave a comment