ՀՀ արդարադատության նախկին նախարարը կարծում է, որ իշխանությունը շարունակելու է ընդդիմության թիրախավորումն ու ֆինանսական աղբյուրներից զրկումը։
«Երկրորդ՝ ընտրական և վարչական։ Ընտրական ցուցակների, այսպես կոչված, մաքրում, ընտրելու իրավունք ունեցող անձանց շրջանակի սահմանափակումներ և այլ մեխանիզմներ, որոնք կարող են ազդել հանրաքվեին մասնակցության ցուցանիշների և անհրաժեշտ ձայների շեմի ապահովման վրա»,- գրում է Հովհաննիսյանը։
ՀՀ արդարադատության նախկին նախարարի կարծիքով՝ երրորդ սյունը քաղաքականն է, որի շրջանակում իշխանությունը փորձելու է վերջնականապես ապալեգիտիմացնել ընդդիմությանը, շարունակել նրանց թիրախավորումը, զրկել ֆինանսավորման աղբյուրներից և առավելագույն սահմանափակել քաղաքական մրցակցության հնարավորությունները։
Հովհաննիսյանը նաև խոստանում է առաջիկայում դետալային անդրադառնալ նոր Սահմանադրության նախագծին իրավական առումով։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հրապարակվեց ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ժողովրդին՝ նշելով, թե նոր Սահմանադրությունը պետության նոր մոդել է կառուցում՝ 4-րդ հանրապետություն։