Ամերիկայի Միացյալ Նահանգների Լուիզիանա նահանգում երկաթուղային անցումի վրա Amtrak ընկերության գնացքը բախվել է բեռնատարի, ինչի հետևանքով չորս մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է «Fox News»-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Ոստիկանության խոսնակի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով 04:05-ին։ Բուլդոզեր տեղափոխող բեռնատարը մնացել էր երկաթուղային գծերի վրա։
Գնացքը փորձել է դանդաղեցնել ընթացքը, սակայն բախումից խուսափել չի հաջողվել։
«Մոտ 100 ուղևոր տեղափոխող Amtrak-ի գնացքը Լուիզիանայում՝ երկաթուղային անցումի վրա, բախվել է բեռնատարի, ինչի հետևանքով առաջին երկու վագոնները դուրս են եկել ռելսերից, իսկ չորս մարդ տեղափոխվել է տեղի հիվանդանոց»,- հայտնել է հեռուստաալիքը։