Նոր Սահմանադրություն․ ՔՊ-ն պարզաբանել է, թե մինչև երբ կշարունակվեն հանրային քննարկումները
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նոր Սահմանադրության նախագիծը կդրվի հանրային քննարկման մինչև գարուն, հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։
«Կայքում կա նաև առաջարկներ անելու հնարավորություն քաղաքացիներից, և բոլորը կարող են ու ազատ են հայտնել կարծիքներ մի քանի ամիս՝ մինչև գարուն», – ասել է Մանավազյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն էլ նշել է, որ այս հարցում իշխանությունը չի պատրաստվում շտապել։
«Մենք միշտ ասել ենք՝ այս հարցում չենք շտապելու, բավականին լայն հանրային քննարկում ենք անելու, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի համաձայնվի Սահմանադրության յուրաքանչյուր տողի հետ, ապա նոր այն դրվի հանրաքվեի», – նշել է պատգամավորը։
Նշենք, որ այսօր հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը։