2027 թվականի հունվարի 1-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրվող մի շարք ծառայություններից օգտվելու դիմումները հնարավոր կլինի ներկայացնել e-social.am հարթակի միջոցով՝ բացառապես «Ես Եմ» ազգային նույնականացման համակարգով։ Նախկինում գործող՝ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտք գործելու տարբերակն այլևս հասանելի չի լինի”
Ինչպե՞ս մուտք գործել հարթակ և ներկայացնել դիմում
Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը։
-
Բացել հարթակը. Մուտք գործել e-social.am կայք և սեղմել «Մուտք Ես Եմ-ի միջոցով» կոճակը
-
Ընտրել նույնականացման տարբերակը. Ընտրել ձեզ հասանելի մուտքի եղանակներից որևէ մեկը՝ նույնականացման քարտ կամ բջջային նույնականացման քարտ (Mobile ID), և հետևել համակարգի հրահանգներին
-
Նույնականացման քարտով մուտք գործելիս անհրաժեշտ է լրացնել համապատասխան թվային տվյալները
-
Բջջային նույնականացման քարտով (Mobile ID) մուտք գործելիս պետք է մուտքագրել հեռախոսահամարը, այնուհետև հեռախոսի միջոցով հաստատել մուտքը՝ հավաքելով PIN կոդը (Այս տարբերակից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես բջջային օպերատորի մոտ ակտիվացնել Mobile ID ծառայությունը)
-
-
Դիմումի ներկայացում. Ինքնությունը հաստատելուց հետո համակարգը ձեզ կվերադարձնի սոցիալական հարթակի ձեր անձնական էջ, որտեղից էլ կարող եք դիմում ներկայացնել համապատասխան ծառայությունից օգտվելու համար։