Սև ծովում՝ Օդեսայից հարավ-արևմուտք, հարձակման է ենթարկվել չոր բեռնատար նավ․ հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի զինված ուժերի կողմից Դնեպր գետի վրայի կամուրջներին հասցված հարվածները զգալիորեն կրճատել են Ուկրաինայի ռազմական տեղաշարժերը դեպի Դոնբասի և Նովոռոսիայի շրջաններ։ Կիեւի վեց կամուրջներից միայն երեքն են լիովին գործունակ վիճակում։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերը ռուսական ուժերը հարվածել են Դնեպրոպետրովսկում գտնվող 330 կՎ լարման էլեկտրական ենթակայանին, որն էլեկտրաէներգիա է մատակարարում Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին։
Իզմայիլ նավահանգստում հարված է հասցվել նավահանգստային ենթակառուցվածքին, որն օգտագործվում էր Ուկրաինայի զինված ուժերին ռազմական պարագաներ մատակարարելու համար։
Ռուսական ուժերը հարվածել են Օդեսայից հարավ-արևմուտք՝ ծովում գտնվող մի չոր բեռնատար նավի, որը տեղափոխում էր ռազմական նշանակության բեռ։
Գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցել են ուկրաինական 192 անօդաչու թռչող սարք։