Այս պահի դրությամբ ես 1254 նամակ ունեմ. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով քաղաքացիների նամակների մեծ թվին։
Վարչապետը նկատել է՝ որքան շատ նամակի է պատասխանում, այնքան դրանց թիվն ավելանում է։
«Այս պահի դրությամբ ես 1254 նամակ ունեմ, որոնք չեմ հասցրել նայել և ուզում եմ տեղեկացնել, որ անցնում եմ նամակների հետ կապված էկոնոմ ռեժիմի»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշել է՝ նամակների ծավալները մեծանում են, նաև խնդրել է չզարմանալ, եթե նամակի պատասխանը ուշ ստացվի։