Կառլոս Ալկարասն առաջին անգամ դարձել է Ամփոփիչ մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ նվաճել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա Ամփոփիչ մրցաշարի հաղթողի կոչումը:

Իտալիայի Թուրին քաղաքում կայացած ATP Finals-ի եզրափակիչում իսպանացի թենիսիստը 6:2, 7:6 (9:7) հաշվով հաղթել է աշխարհի առաջին ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևին: Մրցախաղը տևել է 2 ժամ 2 րոպե:

Կառլոս Ալկարասը պատմության մեջ չորրորդ թենիսիստն է, որը հաղթել է «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերում ու Ամփոփիչ մրցաշարում: Նախկինում նման հաջողության հասել էին միայն Անդրե Աղասին, Ռոջեր Ֆեդերերը և Նովակ Ջոկովիչը:

23-ամյա թենիսիստը 30-րդ տիտղոսն է նվաճել կարիերայում։

Հիշեցնենք, որ անցյալ տարի ATP Finals-ում հաղթել էր աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որը վնասվածքի պատճառով այս անգամ չմասնակցեց մրցմանը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 15,7 միլիոն դոլար է։



Դավիթ Եղիազարյան

Leave a comment