ՀՊԼ. «Արարատ-Արմենիայի» և «Նոայի» հաղթանակներն ու 14-րդ տուրի տեսաամփոփումը

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացել են 14-րդ տուրի հանդիպումները: Տուրը հաղթական է ստացվել գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի», առաջատար «Նոայի», «Ուրարտուի» ու «Շիրակի» համար:

«Նոան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 37 միավոր: 2-3-րդ տեղերը բաժանող «Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը» հավաքել են 32-ական միավոր:

Հայաստանի առաջնություն, 14-րդ տուր

«Ալաշկերտ» – «Նոա»՝ 0:1

Մարին Յակոլիշ, 90+3

«Փյունիկ» – «Սարդարապատ»՝ 2:2

Դանիիլ Կուլիկով, 10 (11մ), 41 – Արմեն Սարգսյան, 21, Լևոն Վարդանյան, 80

«Վան» – «Արարատ-Արմենիա»՝ 1։2

Տիգրան Սարգսյան, 70 – Սանդրո Լիմա, 60, Կարեն Մուրադյան, 89

«Սյունիք» – «Ուրարտու»՝ 1։2

Ժոաու Խավիեր Դե Բրիտո, 29 – Միքայել Միրզոյան, 20, Գոռ Լուլուկյան, 90+1

«Արարատ» – ԲԿՄԱ՝ 1։1

Աբուբակար Սիդիկ Ուատարա, 29 – Դավիթ Հարությունյան, 59 (11մ)

«Շիրակ» – «Գանձասար»՝ 3։0

Մեսամբա Բամբա, 22, 68, Հովհաննես Փահլևանյան, 64

Դավիթ Եղիազարյան

Leave a comment