Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը կիրականացնեն համատեղ միջոցառումներ և ցուցահանդեսներ

Նոյեմբերի 20-ին Աթենքի ազգային հնագիտական թանգարանում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Աթենքի ազգային հնագիտական թանգարանի գլխավոր տնօրեն Կոնստանտինոս Նիկոլենցոսը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պատմության թանգարանը։

«Վերջինիս շրջանակներում նախատեսվում է իրականացնել համատեղ ցուցահանդեսներ, գիտական, մշակութային միջոցառումներ, մասնագիտական փորձի փոխանակում։

Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Ստորագրմանը հաջորդել է շրջայց Աթենքի ազգային հնագիտական թանգարանում՝ գլխավոր տնօրենի ուղեկցությամբ»,-նշված է հաղորդագրությունում։

Leave a comment