Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի 12-րդ տուրում Միլանի «Ինտերը» Բերգամոյում մրցել է «Ատալանտայի» հետ ու հաղթանակը բաց թողել ավելացված ժամանակում: Գրանցվել է 4:4 հաշիվը:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում է եղել ու փոխարինվել է 78-րդ րոպեին։

Իտալիայի չեմպիոնի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել 21-ամյա իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն, մեկ գոլ էլ խփել է խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը։

«Ինտերը» 29 միավորով երրորդ տեղում է, իսկ «Ատալանտան» ունի 15 միավոր և 12-րդն է: Առաջատար «Լացիոն» հավաքել է 32 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Ռոման»՝ 30:

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Ատալանտա» – «Ինտեր»՝ 4:4 (տեսանյութ)

Էլիֆ Էլմաս, 35, Շառլ Դե Կետելարե, 72, 80, Ֆրանկ Կեսիե, 90+1 (11մ) – Ֆրանչեսկո Էսպոզիտո, 16, 32, 52, Պետար Սուչիչ, 75 (11մ)

Leave a comment