Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի

Հասարակություն

22.11.2026 | 18:31

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 18։00-ից 21։00-ն, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի՝ վթարային աշխատանքներով պայմանավորված։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

Մասնավորապես, ջուր չի լինի Առնո Բաբաջանյան փողոցի 61-91 կենտ համարների և Զորավար Անդրանիկի թաղամասի 44-158/8 հասցեների շենքերում։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։

Leave a comment