Սպիտակի Լեռնավան գյուղում այսօր քաշքշուկ է տեղի ունեցել նոյեմբերի 29-ի ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարոյական արժեքներ» կուսակցությունների աջակիցների միջև։ այս մասին հայտնել է «Ազատություն»-ը։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Ավետիսյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունը գործողություններ է սկսել։Կողմերը միջադեպի համար միմյանց են մեղադրում։«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ մրցակցի աջակիցները խոչընդոտել են իրենց քարոզարշավը։
Մինչդեռ «Բարոյական արժեքներ» կուսակցությունից հայտարարում են, որ բախումը հրահրել են հենց ՔՊ-ականները՝ մասնավորապես նշելով համայնքի ղեկավար և ՔՊ թեկնածու Քաջայր Նիկողոսյանի որդու՝ Գոռ Նիկողոսյանի անունը, որը նույնպես ընդգրկված է իշխող ուժի ընտրական ցուցակում։«Բարոյական արժեքներ» կուսակցության համայնքապետի թեկնածու Համլետ Մազմանյանը բնակվում է Լեռնավանում։ Նշվում է նաև, որ միջադեպի պահին գյուղում են գտնվել Լոռու մարզպետն ու ԱԺ պատգամավորներ։