Այրվել են հյուրանոցներ, ռեստորաններ և խանութներ. խոշոր հրդեհ Զանզիբարում

Բաժանորդագրվել

Զբոսաշրջիկների շրջանում տուժածներ չկան, իսկ որոշ աշխատակիցներ տարհանման ընթացքում թեթև վնասվածքներ են ստացել։

Զանզիբարում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով ավելի քան 6 հյուրանոց է այրվել։ Այս մասին հայտնում է Tanzania Times պարբերականը։

«Զանզիբարի Հյուսիսային Ունգուջա կղզու Նունգվիի առափնյա հատվածում բռնկված ուժգին հրդեհի հետևանքով 6 զբոսաշրջային հյուրանոց ամբողջությամբ այրվել է»,– գրում է պարբերականը։

Բացի այդ, հրդեհից վնասվել է նաև 4 ռեստորան և շուրջ 40 խանութ։ Տարհանվել է 183 զբոսաշրջիկ, որոնց տեղավորել են այլ հյուրանոցներում։ Զբոսաշրջիկների շրջանում տուժածներ չկան, սակայն որոշ աշխատակիցներ տարհանման ընթացքում թեթև վնասվածքներ են ստացել։

Իշխանությունների նախնական վարկածով՝ հրդեհը կարող էր բռնկվել հաց թխելու վառարանից։ Կրակն արագ տարածվել է դեպի հարակից շինություններ։ Հրշեջներին հաջողվել է մոտ երեք ժամում հրդեհը վերցնել վերահսկողության տակ։

Զանզիբարի զբոսաշրջության հանձնաժողովի գործադիր քարտուղար Արիֆ Աբաս Մանջին կոչ է արել ուժեղացնել հյուրանոցների հակահրդեհային պաշտպանությունը։ Նրա խոսքով՝ մակուիտիից՝ արմավենու տերևներից պատրաստված տանիքներով շենքերում ավտոմատ ջրցան համակարգերի տեղադրումը կօգներ սահմանափակել հրդեհի պատճառած վնասները։

Leave a comment