Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսն ամուսնացել է

https://arm.sputniknews.ru/20261122/amerikaci-ergchuhi-majli-sajrusn-amusnacel-e-109640950.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/16/109640287_0:54:1500:1180_1920x0_80_0_0_969ed81e35e245fa3e92ed775ec5bc91.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

երգչուհի, հարսանիք, մայլի սայրուս

երգչուհի, հարսանիք, մայլի սայրուս

Բաժանորդագրվել

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին` Կալիֆոռնիայի Փալմ Սփրինգս քաղաքում։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսն ամուսնացել է Liily խմբի երաժիշտ Մաքս Մորանդոյի հետ։ Այս մասին հայտնում է People ամսագիրը։

Ավելի վաղ ABC հեռուստաալիքը հայտնել էր, որ զույգը նշանադրվել է չորս տարվա հարաբերություններից հետո։ Հարսանեկան արարողությունն անցկացվել է լողավազանի մոտ՝ սպիտակ ծաղիկներով զարդարված կամարի ներքո, հարազատների և ընկերների ներկայությամբ։

«33-ամյա փոփ աստղն ու Liily խմբի 28-ամյա թմբկահարը միմյանց ասել են «այո» նոյեմբերի 21-ին՝ շաբաթ օրը, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փալմ Սփրինգս քաղաքում կայացած արարողության ժամանակ»,– գրում է People-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Մայլի Սայրուսը հարսանիքին կրել է երկարաթև, մեջքը բաց սպիտակ ատլասե զգեստ, իսկ Մորանդոն՝ դասական սև սմոքինգ։

Հատկապես հուզիչ էր Մայլիի խոստովանությունն այն մասին, թե Մաքսն որքան է փոխել իր կյանքը։

«Մինչ քեզ հանդիպելը ես մոլորված էի, իսկ քեզ գտնելով՝ վերագտա ինքս ինձ։ Քեզ հետ միասին ինչ-որ բան ստեղծելն իմ ամենասիրելի զբաղմունքն է։ Հենց այդ պատճառով էլ անհամբեր սպասում եմ, թե երբ ենք երեխա ունենալու։ Հուսով եմ՝ մեր փոքրիկը քո մազերը կունենա, բայց առավել ևս հույս ունեմ, որ քեզնից կժառանգի քո բարությունը»։

Հիշեցնենք, որ Մայլի Սայրուսը նախկինում ամուսնացած է եղել ավստրալացի դերասան Լիամ Հեմսվորթի հետ։ Զույգն ամուսնացել էր 2018 թվականին՝ ինը տարվա հարաբերություններից հետո, սակայն 2019 թվականին բաժանվել էր։

Leave a comment