Ռուս զինվորականները գիշերը «Գերաններով» հարվածել են ուկրաինական նավթագործարաններին

Բաժանորդագրվել

ՌԴ բանակը հարվածներ է հասցնում ի պատասխան ՌԴ շրջանների քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Ուկրաինայի ԶՈւ–ի անօդաչուների գրոհների։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել նավթավերամշակման գործարանների օբյեկտներին, երկու ենթակայանի, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ-ի համար ռազմական բեռների տեղափոխման մեջ ներգրավված նավահանգստային ենթակառուցվածքին։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից։

Էներգետիկայի, նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին և նավերին հարվածել են անցած գիշերվա ընթացքում։

Մասնավորապես, ինչպես հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, Ուկրաինայի թիկունքային շրջաններում հարվածային «Գերանների» օպերատորները խոցել են նավթավերամշակման գործարաններից մեկի տարածքում գտնվող օբյեկտներ, 330 և 110 կՎ ենթակայանների արտադրական տարածքներ, «ՄԿՄ Տելեկոմ» տվյալների մշակման կենտրոնի սերվերային տարածքներ, ինչպես նաև լոկոմոտիվ՝ երկաթուղային ուղեմասերից մեկում։

Օդեսայի մարզի Կիլիա նավահանգստում ՌԴ ԶՈւ հարվածի տակ են հայտնվել Ուկրաինայի ԶՈւ-ի համար ռազմական բեռների առաքման մեջ ներգրավված նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ, Սև ծովում երկակի նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատար նավ, Զապորոժիեի «Պրավոբերեժնայա» էլեկտրակայանը, որն ապահովում է Ուկրաինայի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների էլեկտրամատակարարումը։

Պաշտպանության նախարարությունում բազմիցս ընդգծել են, որ ՌԴ բանակը հարվածներ է հասցնում Ուկրաինայի տարածքում ռազմական նպատակներով օգտագործվող օբյեկտներին՝ ի պատասխան ռուսական շրջանների քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Ուկրաինայի ԶՈւ անօդաչուների գրոհների։

Leave a comment