Վերին Լարսը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Բաժանորդագրվել

Երթևեկության սահմանափակումները պայմանավորված էին եղանակային անբարենպաստ պայմաններով։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Վերին Լարսի անցակետով (վրաց-ռուսական սահման) երթևեկությունը բացվել է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

Վերին Լարսով երթևեկությունը դադարեցվել էր նոյեմբերի 21-ի երեկոյան՝ ձյան և օդի ցածր ջերմաստիճանի պատճառով։

«Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում թույլատրվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետով անցնող ճանապարհը Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող միակ ցամաքային երթուղին է Վրաստանի տարածքով։

Leave a comment