Ֆիննական ծոցում ռուսական բեռնատար նավ է այրվում. մարման աշխատանքներին միացել են ֆինները

Բաժանորդագրվել

Նավը, ԶԼՄ-ների հաղորդմամբ, ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։

Ֆինլանդիայի տարածքային ջրերում այրվում է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածի տակ հայտնված ռուսական Sparta II նավը։ Հրդեհը մարում են ֆինն և ռուս փրկարարները։

Փրկարարական գործողությանը մասնակցելու համար Ֆինլանդիան արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող ռուսական «Մուրման» նավին թույլատրել է մտնել իր տարածքային ջրեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին միացել են նաև ֆիննական քարշակներն ու էստոնական պարեկային նավը։ Ֆիննական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ամբողջ անձնակազմը տարհանվել է մեկ այլ նավ և ուղևորվում է Ռուսաստան։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը «լուրջ միջադեպ» է անվանել Ֆիննական ծոցում ռուսական բեռնատար նավի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը։

Leave a comment