Չենք փորձում մոռացության մատնել մեր պատմությունը. Քոչինյան > Լուրեր Հայաստանից

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը հայտարարել է, որ ցամաքային անցման ճանապարհով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպման գաղափարը ծնվել է հենց «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ֆորմատում։

Ի պատասխան քննադատությունների, թե Ադրբեջանի քաղհասարակության հետ երկխոսությամբ ջնջում են անցյալը, Քոչինյանը նշել է. «Կարևոր է արձանագրել, որ մենք երբևէ մեր առջև նման նպատակ չենք դրել։ Մենք չենք փորձում մոռացության մատնել մեր պատմությունը, տարաձայնությունները կամ այն ցավը, որը կա թե՛ մեր հասարակությունում, թե՛ նրանց հասարակությունում։ Այս ֆորմատի նպատակը այդ ամբողջ բեռին զուգահեռ նաև խաղաղության օրակարգը սպասարկող նախագծերի ձևավորումն է՝ քննարկումների, դրական օրակարգի և առկա խնդիրների լուծման փորձերի միջոցով»։

Նա նաև վստահեցրել է, որ «Սա 30-ամյա կոնֆլիկտի թողած ժառանգությանը զուգահեռ նոր իրականություն ձևավորելու անդրանիկ փորձերն են ընդամենը»։

Leave a comment