Հայաստանում կստեղծվի սարք, որը կկարողանա տպել գործվածքային բարդ կոնստրուկցիաներ

https://arm.sputniknews.ru/20261122/hajastanum-ksteghtsvi-sarq-vory-kkarvoghana-tpel-gvortsvatsqajin-bard-kvonstrukcianer-109592058.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109555671_0:0:1448:1085_1920x0_80_0_0_1956ea6c4dc427f1b57eb6750aa43a15.png.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

3d տպիչ, foldink ընկերություն, հայաստան

3d տպիչ, foldink ընկերություն, հայաստան

Բաժանորդագրվել

Երիտասարդ բժիշկների և ֆիզիոլոգների հիմնադրած Foldink ընկերությունը պատրաստվում է արտադրել 3D կենսատպիչ` պարզ հյուսվածքային կառուցվածքների (օրինակ՝ աճառի) ստեղծման համար:

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայկական Foldink ընկերությունը, որը հիմնադրվել է երիտասարդ բժիշկների և ֆիզիոլոգների կողմից, պատրաստվում է արտադրել կենսատպիչ՝ բազմաբաղադրիչ հյուսվածքների նմուշներ տպելու համար:

Ընկերությունը, որը հիմնադրվել է 2018-2019 թվականներին, արդեն մի քանի տարի է, ինչ արտադրում է և՛ կենսատպիչներ, և՛ դրանց համար «կենսահումք» (բաղկացած բջիջների կենսունակությունը պահպանելու համար նախատեսված նյութերից): Ընկերության թիրախային շուկան համալսարաններն ու գիտական կենտրոններն են (կլինիկաներում այս արտադրանքը դեռ չի օգտագործվում): Ընկերության արտադրանքն արդեն կիրառվում է Հայաստանի և արտերկրի մի շարք բուհերում և լաբորատորիաներում:

Foldink-ը արդեն արտադրում է մեկ նյութով աշխատող տպիչներ, որոնք տպում են համեմատաբար պարզ գործվածքների կառուցվածքներ: Այդ սարքի նախատիպը ստեղծվել է 2018 թվականին։ Դրա վրա, մասնավորապես, հետազոտողները իրենց «կենսահումքերը» համատեղել են կովի աճառային բջիջների հետ՝ ստանալով նյութեր, որոնք, պարզվում է՝ բավական երկար (մի քանի շաբաթ) կենսունակ են in vitro (բառացի՝ «ցուցափեղկում», այսինքն՝ լաբորատորիայում):

«Այժմ հայկական TI-3D ընկերության հետ մենք ավարտում ենք նոր Ontogenesis կենսատպիչի նախատիպի ստեղծումը։ Մեկ նյութի փոխարեն տպիչը կկարողանա միաժամանակ տպել առնվազն չորս նյութով` դրանց քանակը մեծացնելու հնարավորությամբ: Սա թույլ կտա ավելի բարդ հյուսվածքային կառուցվածքներ ստանալ, օրինակ՝ մաշկային։ Ֆունկցիոնալությամբ մեր մոդելը չի զիջի միջազգային անալոգներին, իսկ չափերով ավելի կոմպակտ կլինի (ստերիլ պայմաններում աշխատելու դեպքում կոմպակտությունը շատ կարևոր է)», – Sputnik Արմենիային պատմեց ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Վահան Գրիգորյանը, որը ընկերությունը ներկայացնում էր Երևանի «Silicon Mountains» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսում։

Վերջին տարիներին շատ է խոսվում մարդկային հյուսվածքների ինժեներիայի մասին, բայց առայժմ այն ոչ թե ներկայի, այլ ապագայի ոլորտ է, քանի որ կենսատպիչները լիարժեք հյուսվածքներ դեռ չեն աճեցնում: Պետք չէ մոռանալ, որ մարդու մոտ հյուսվածքները զարգանում են նույնիսկ ծնվելուց առաջ, և շատ դժվար է կրկնել բջիջների այս բարդ փոխազդեցությունները։ Բայց, ինչպես մեր զրուցակիցն է ասում, տեխնոլոգիաներն աշխարհում և բարեբախտաբար նաև Հայաստանում, զարգանում են։

Նա ընդգծում է՝ և՛ տպիչները, և՛ դրանց «կենսահումքը», որոնք արտադրում է ընկերությունը, առայժմ ոչ թե բժիշկների, այլ գիտնականների համար են։ Հյուսվածքների նմուշներ աճեցնելով՝ դրանց վրա կարելի է, օրինակ, փորձարկել բուժիչ միացությունները։ Սա չի չեղարկի in vivo (կենդանիների վրա) և կլինիկական փորձարկումները, բայց կարող է նվազեցնել դրանց անհրաժեշտությունը: Ապագայում, օգտագործելով կենսատպիչներ, կարելի է բազմացնել պացիենտների խոցված հյուսվածքները` փորձարկելով նրանց վրա անհատականացված բուժման պրեպարատները, այդ թվում՝ ուռուցքաբանության դեմ։

«Մենք՝ նախագծի համահիմնադիրներս, բժիշկներ ենք, ունենք մեր հետազոտական նախագծերը, բայց դրանք կապված չեն մեր ընկերության հետ, թեև ոլորտները մասամբ համընկնում են։ Օրինակ, մեր նախագծի համահիմնադիրներից Էմանուել Ղանդիլյանը հետազոտում է սրտի վիրաբուժության համար աորտայի փականների կենսատպման հարցերը, իսկ Համլետ Խաչատրյանը առաջատար հետազոտություններ է իրականացնում բժշկական քիմիայի ոլորտում», – նշեց Գրիգորյանը։

Ինքը` Գրիգորյանը, Երևանի Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում հայցորդի կարգավիճակով հետազոտում է վնասվածքներից հետո ծայրամասային նյարդերի (վերջույթներում, գլխի շրջանում և այլն) վերականգնման ուղիները։ Դրա համար կիրառվող տեխնոլոգիաներից մեկը հատուկ իմպլանտների ստեղծումն է։ Դոնորական նյարդից (որը կարող է վերցվել նաև կենդանու օրգանիզմից) հեռացվում են բջիջները, որպեսզի մնա միայն շարակցական հյուսվածքից կազմված «թունելը» (որն ընդունող օրգանիզմը չի մերժի որպես օտար մարմին)։ Այդ «թունելով» էլ հետագայում տեղի է ունենում նյարդային բջիջների վերականգնումը։

Այս պահին Foldink-ը վաճառում է իր տպիչները և «կենսահումքը» արտասահմանյան՝ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի համալսարաններին և ընկերություններին, բայց բանակցություններ են ընթանում նաև Արևելյան Ասիայի երկրների հետ: Հայաստանում համագործակցություն է տարվում Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի, ինչպես նաև «Սարիբեկյան» միջազգային բժշկական համալսարանի հետ, որտեղ ընկերության մասնակցությամբ կազմվել է կենսատպման թեմայով դասընթաց։

Ի դեպ, ընկերության տեխնոլոգիաները Գրիգորյանի հետ ներկայացրել է այդ դասընթացի ունկնդիրներից մեկը՝ հնդիկ ուսանող Ջարեդ Էլայջա Վարման:

Leave a comment