«Ասֆալտի քանդվելը աղից չէ, այլ անորակ աշխատանքի հետևանք է»․ Արթուր Չախոյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Գայի պողոտայի ասֆալտը, ըստ փաստաթղթերի, պետք է լինի 5 սմ հաստությամբ, այլ ոչ թե 2.5-ից 4 սմ։
     Հուսամ՝ գիտակից մարդիկ հասկանում են, որ ատկատով անորակ փռված ասֆալտի քանդվելը աղից չէ, այլ հենց անորակ կատարված աշխատանքի հետևանքն է։
     Թափանցիկության համար ներկայացնում եմ Գայի պողոտայի ասֆալտապատման գնման ծածկագիրը՝ ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-25/3, որով ցանկացած մարդ կարող է ստուգել իմ հրապարակած տեղեկության իսկությունը»։

Leave a comment