https://arm.sputniknews.ru/20261121/pashinjany-shpvotel-e-shabatva-orery-tripp-nakhagtsi-meknarky-ktrvi-nvojemberi-23-in-109629509.html
Փաշինյանը շփոթել է շաբաթվա օրերը. TRIPP նախագծի մեկնարկը կտրվի նոյեմբերի 23-ին
Փաշինյանը շփոթել է շաբաթվա օրերը. TRIPP նախագծի մեկնարկը կտրվի նոյեմբերի 23-ին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը պարզել է, որ վաղը կիրակի է։ 21.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-21T20:22+0400
2026-11-21T20:22+0400
2026-11-21T20:24+0400
հայաստան
թրամփի ուղի (tripp)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106041292_0:84:1600:984_1920x0_80_0_0_2a6578921593bdb5e900d9d38137b8ee.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. «Թրամփի ուղի» նախագծի մեկնարկը կտրվի նոյեմբերի 23-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Այսօր` ավելի վաղ, նա հայտարարել էր, որ վաղը պաշտոնապես կազդարարեն TRIPP նախագծի մեկնարկը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:2026 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106041292_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d5e57d31284dc96b3ca47cac221396ae.jpg.webp
հայաստան, թրամփի ուղի (tripp), նիկոլ փաշինյան
հայաստան, թրամփի ուղի (tripp), նիկոլ փաշինյան
ՀՀ վարչապետը պարզել է, որ վաղը կիրակի է։