https://arm.sputniknews.ru/20261121/ishkhanutjuny-chi-meknabanum-hh-taratsqum-adrbejani-irakanacrats-inzhenerakan-ashkhatanqnery-109548110.html
Իշխանությունը չի մեկնաբանում ՀՀ տարածքում Ադրբեջանի իրականացրած ինժեներական աշխատանքները
Իշխանությունը չի մեկնաբանում ՀՀ տարածքում Ադրբեջանի իրականացրած ինժեներական աշխատանքները
Sputnik Արմենիա
Փոխվարչապետի՝ սահմանազատման հանձնաժողովի նախագահի գրասենյակը հարցումն ուղարկել է պաշտպանության նախարարություն, որտեղ բավարարվել են ձևական պատասխանով։ 21.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-21T09:56+0400
2026-11-21T09:56+0400
2026-11-21T09:56+0400
հայաստան
ադրբեջան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
ջերմուկ
սև լիճ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/05/0d/27530149_0:84:1601:984_1920x0_80_0_0_744aac578cccdde063596f59c5ba2344.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ կառավարությունը հրաժարվում է մեկնաբանել Հայաստանի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ինժեներական աշխատանքները։Ավելի վաղ անդրադարձել էինք վերջին տարիներին և ամիսներին Ադրբեջանի ԶՈւ իրականացրած ինժեներական աշխատանքներին Հայաստանի օկուպացված տարածքներում՝ Ջերմուկի, Սև լիճի հարակից հատվածներում, Սյունիքի այլ շրջաններում, ինչպես նաև Տավուշում։ Հրապարակել էինք նաև համապատասխան արբանյակային լուսանկարները։ Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։Մասնավորապես հետաքրքրվել էինք՝ արդյոք գրասենյակը տեղյակ է Հայաստանի տարածքում իրականացվող աշխատանքներից, այդ թվում՝ ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի` 1974–1978 թվականների քարտեզներով Հայաստանի տարածք համարվող հատվածներում, և արդյոք այդ աշխատանքները տեղավորվում են սահմանազատման գործընթացի տրամաբանության մեջ։Հարցրել էինք նաև՝ արդյոք աշխատանքները քննարկվել են Ադրբեջանի հետ (եթե այո, ապա ինչ արձագանք է եղել), և ինչ է նախատեսում անել սահմանազատման հանձնաժողովը ստեղծված իրավիճակի համատեքստում։Փոխվարչապետի գրասենյակը չի պատասխանել հարցերին՝ հարցումն ուղարկելով ՀՀ պաշտպանության նախարարություն։Հատկանշական է, որ ռազմական ենթակառուցվածքների ամրապնդումն ու ընդլայնումը շարունակվել են նաև այն բանից հետո, երբ կողմերը Տավուշում խորհրդային քարտեզների հիման վրա սկսել են սահմանազատման գործընթացը, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումից հետո։
ադրբեջան
ջերմուկ
սև լիճ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/05/0d/27530149_88:0:1511:1067_1920x0_80_0_0_572fa84a6c9eda591f58e7fa1ccdff55.jpg.webp
հայաստան, ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն), ջերմուկ, սև լիճ
հայաստան, ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն), ջերմուկ, սև լիճ
Փոխվարչապետի՝ սահմանազատման հանձնաժողովի նախագահի գրասենյակը հարցումն ուղարկել է պաշտպանության նախարարություն, որտեղ բավարարվել են ձևական պատասխանով։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ կառավարությունը հրաժարվում է մեկնաբանել Հայաստանի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ինժեներական աշխատանքները։
Մասնավորապես հետաքրքրվել էինք՝ արդյոք գրասենյակը տեղյակ է Հայաստանի տարածքում իրականացվող աշխատանքներից, այդ թվում՝ ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի` 1974–1978 թվականների քարտեզներով Հայաստանի տարածք համարվող հատվածներում, և արդյոք այդ աշխատանքները տեղավորվում են սահմանազատման գործընթացի տրամաբանության մեջ։
Հարցրել էինք նաև՝ արդյոք աշխատանքները քննարկվել են Ադրբեջանի հետ (եթե այո, ապա ինչ արձագանք է եղել), և ինչ է նախատեսում անել սահմանազատման հանձնաժողովը ստեղծված իրավիճակի համատեքստում։
Փոխվարչապետի գրասենյակը չի պատասխանել հարցերին՝ հարցումն ուղարկելով ՀՀ պաշտպանության նախարարություն։
«Տեղեկացնում ենք, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների վերաբերյալ պարբերաբար տրվում են պաշտոնական պարզաբանումներ և տեղեկատվություն, այլ տեղեկություններ չենք կարող հաղորդել»,– պատասխանել են ՊՆ-ից։
Հատկանշական է, որ ռազմական ենթակառուցվածքների ամրապնդումն ու ընդլայնումը շարունակվել են նաև այն բանից հետո, երբ կողմերը Տավուշում խորհրդային քարտեզների հիման վրա սկսել են սահմանազատման գործընթացը, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումից հետո։