Տեղի է ունեցել Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը
Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հինգերորդ նիստը։
Նիստի ընթացքում ներկայացվել է հանձնաժողովի նիստերը հրապարակային անցկացնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը, ինչպես նաև նշանակվել է ներկայացված դիմումի գործով զեկուցող։