Իսրայելն ու Միացյալ Նահանգները քննարկում են մոտ ապագայում Իրանի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը։
CBS News-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարչակազմը մտահոգված է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արտադրության հնարավորությունների արագ վերականգնմամբ, ինչպես նաև իր ռազմական և միջուկային ենթակառուցվածքները հնարավոր հարձակումներից պաշտպանելու փորձերով՝ դրանք ստորգետնյա կառույցներ տեղափոխելով։
Հրապարակման համաձայն՝ իսրայելական բանակը պատրաստ է Իրանի հետ նոր ռազմական բախման և իր պաշտպանական պատրաստվածությունը բարձրացրել է ամենաբարձր մակարդակի՝ Թեհրանից հնարավոր առաջին հարձակումը հետ մղելու համար։
Աղբյուրների համաձայն՝ Նեթանյահուի վարչակազմը կողմ է Միացյալ Նահանգների հետ համատեղ ռազմական գործողությանը։