Վաղը Արևշատ-Դիտակ ճանապարհը 12 ժամով կփակվի. Ճանապարհային դեպարտամենտ

Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Նշավան բնակավայրով


ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։


Ըստ Ճանապարհային դեպարտամենտի, ճանապարհը փակվելու է նոյեմբերի 21-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00-ը։

Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Նշավան բնակավայրով։


Leave a comment